ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի հատուկ քարտուղար, Թվինինգ ծրագրի քաղաքական հարցերով համակարգող Վասիլեոս Բայոկոսի հետ:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Վահան Նարիբեկյանը նշել է, որ դեռեւս Հունաստանում աշխատանքային հանդիպումների եւ քննարկումների ժամանակ անդրադարձել են երկու խորհրդարանների հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաեւ փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերին:
Հունաստանի խորհրդարանի հատուկ քարտուղար, Թվինինգ ծրագրի քաղաքական հարցերով համակարգող Վասիլեոս Բայոկոսը բարձր է գնահատել հայ-հունական դարավոր բարեկամությունը՝ նշելով, որ հպարտ է իր գործընկերների հետ լինել Հայաստանի Ազգային ժողովում: Նա խորհրդարանի աշխատանքները բարելավելու առաջարկություններ է ներկայացրել:
Քննարկվել են ԵՄ խորհրդարանների լավագույն փորձը Հայաստանի օրենսդիր մարմնում տեղայնացնելու հնարավորությունները:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց քննարկմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց կլոր սեղան-քննարկմանը: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակա...
Խորհրդարանականները Մադրիդում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ դեկտեմբերի 1-ին հանդիպել է Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր...
Կայացել է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը
Դեկտեմբերի 1-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը: Մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի, Հունաստանի ...
Լրացուցիչ եկամուտներ` համայնքային բյուջեներին
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ի հերթական նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 1-ի նիստում հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի առաջարկությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ՓՄՁ ոլորտի խնդիրներով, անհրաժեշտության դեպքում մշտական հանձնաժողովին կառաջարկի օրենսդրական նախաձեռնություններ: Բաբկեն Թունյանի հավաստմ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում
Դեկտեմբերի 1-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նշվել է, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել օրենսգրքով սահման...
Գործադիրն առաջարկում է չեղյալ ճանաչել նույնանուն երկու օրենքներում լրացումներն ու փոփոխությունները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Գույք...
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է երկօրյա աշխատաժողով
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ դեկտեմբերի 3-4-ին՝ ժամը 10:30-15:30-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան փող., 2 շենք) կազմակերպում է երկօրյա աշխատաժողով «Ներառական զարգացում» թեմայով: ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...