National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.07.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
30.11.2021
Խորհրդարանում հյուրընկալվել է ՖՄԿ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը
1 / 4

Նոյեմբերի 30-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը եւ պատվիրակության անդամները հանդիպել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրիկ Պոպի հետ:

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը շնորհավորել է Էրիկ Պոպին տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կառույցում հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամներից է:

Հայ խորհրդարանականները խոսել են Արցախյան երկրորդ պատերազմի եւ դրա հետեւանքների մասին, ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը: Նշվել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հակառակորդը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի գրեթե բոլոր նորմերը` դիտավորյալ ռմբակոծելով քաղաքացիական եւ կրոնական կառույցներ: Արման Եղոյանի խոսքով` ՖՄԿ-ն առաջամարտիկ է մարդու իրավունքների պաշտպանության գործում: «Կարծում եմ, որ քաղաքական նպատակահարմարությունները չպետք է ստորադասվեն այս մեծ առաքելությանը»,- ընդգծել է պատգամավորը` հույս հայտնելով, որ Էրիկ Պոպի նշանակմամբ էականորեն կփոխվեն վերոնշյալ հարցերի վերաբերյալ մոտեցումները` հօգուտ արդարության եւ միջազգային իրավունքի:

Օրենսդիրներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը:

Արման Եղոյանն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ մասնավորապես Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ցուցաբերած շահագրգիռ կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո:

Էրիկ Պոպը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայում Հայաստանի յուրահատուկ դերակատարությունը: Նա նշել է, որ Հայաստանը` որպես  տարածաշրջանում ֆրանսախոս երկիր, իրենց համար առանցքային նշանակություն ունի:

Հյուրը նշել է, որ ՖՄԿ-ի գործունեության առաջնահերթություններից է զանգվածային լրատվությունը ազատության գաղափարախոսությունը եւ խոսել է այդ ոլորտում իրենց նախաձեռնությունների մասին: Դրանք միտված են երիտասարդ լրագրողներին ոլորտում գործունեություն ծավալելու հարցում նոր հնարավորություններ ընձեռելուն:

Զրուցակիցները ֆրանսերենի տարածման հարցում ընդգծել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի կարեւոր դերակատարությունը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS