Տպել
29.11.2021
Նարեկ Զեյնալյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին
1 / 1

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 24-26-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին: Քննարկվել են առողջապահական, սոցիալական եւ մարդու իրավունքներին վերաբերող մոդելային օրենքներ:

Նիստի ընթացքում Նարեկ Զեյնալյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: