Տպել
26.11.2021
Քննարկում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ
1 / 10

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորների նախաձեռնությամբ  նոյեմբերի 26-ին տեղի  է ունեցել աշխատանքային քննարկում`  թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ:

Քննարկմանը ներկա են եղել  ՊԵԿ-ի եւ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:  Մասնակիցները մտքեր են փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության,  եւ արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռեւս շարունակվում են:
 


19.03.2024
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 22-ին` ժամը 11:00-ին, 414 սրահում:Մարտի 26-ին` ժամը 10:00-ին, 314 սրահում, տեղի կունենա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...

19.03.2024
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մարտի 19-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրո...