Տպել
23.11.2021
Հայկական սպորտի խնդիրները ներկայացվել են հանձնաժողովին
1 / 17

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  անդամները  նոյեմբերի 23-ին հանդիպել են  օլիմպիական մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են  պատասխանատուներ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ Պաշտպանության նախարարություններից, ոստիկանությունից:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ նշելով, որ փորձություններով լի վերջին մեկ տարում մեկ անգամ չէ,  որ հայ մարզիկներն  ուրախության եւ հպարտության պահեր են պարգեւել հայ ազգին: Իսկ հանդիպման նպատակը, ըստ նրա, անդրադառնալն է այն խնդիրներին, որոնք առկա են սպորտի ոլորտում, եւ որոնց  օրենսդրական ճանապարհով հնարավոր կլինի լուծումներ տալ:

Հանձնաժողովի նախագահի տեղեկություններով՝ ոլորտում  բազմաթիվ են խնդիրները. դրանք առնչվում են պայմանավորված խաղերին, խաղադրույքներին,  մարզիկների՝ պարտադիր զինվորական ծառայության հետ կապված հարցերին եւ այլն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրացրել է օրենսդրի գործընկերոջը՝ նշելով, որ խնդիրները բազմաթիվ են եւ հրատապ կարգավորման կարիք ունեն: Ըստ նրա՝ կարեւոր է լուծում տալ մարզիկների՝ զինվորական պարտադիր ծառայության հետ կապված խնդիրներին, լիցենզավորել  սպորտի ոլորտում գործունեություն ծավալողներին: Փոխնախարարը խայտառակ եւ բարձիթողի է գնահատել մասնավորապես արեւելյան մարտարվեստների բնագավառում եւ ֆիտնես ակումբներում տիրող  իրավիճակը:  Ցանկացած մարդ այսօր կարող է  բացել իբր  մարզադպրոց  եւ մեծ վնաս հասցնել երեխաների  առողջությանը, նշել է փոխնախարարը: Թե՛ նրա, թե՛ այլ մասնակիցների գնահատմամբ՝ պարտադիր է, որ մարզադպրոցների կամ մարզական ակումբների մարզիչները  մասնագիտական որակավորում ունենան:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի  ռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ առաջարկել է  Հայաստանում արգելել ստերեոիդների ազատ վաճառքը: Բոլոր ֆիտնես ակումբներում դրանք ազատ վաճառվում են. մտահոգություն է հայտնել Դավիթ Խիթարյանը: Ըստ նրա՝ նույնիսկ անչափասներն են գնում դրանք եւ վնասում իրենց առողջությունը:

Պետք է ուշադրություն դարձնել նաեւ մարզադպրոցների տնօրենների ընտրության կարգին. այստեղ եւս խնդիրներ կան, պարզաբանել է նա:

Օլիմպիական մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները  պատգամավորներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները՝ առաջարկելով օրենսդրորեն կարգավորել դրանք: Ըստ մարզաշխարհի ներկայացուցիչների՝ անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարել եւ՛ սպորտին  առնչվող օրենքներում, եւ՛ ՀՀ քրեական օրենսգրքում:

Մարզիկների՝ պարտադիր զինվորական ծառայության հարցի առնչությամբ նշվել է, որ Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով փորձ է արվելու կարգավորել այդ խնդիրը:

Ամփոփելով հանդիպումը՝ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանձնաժողովի անունից պատրաստակամություն է հայտնել առանձին մասնագիտական քննարկումներով անդրադառնալ բարձրացված հարցերին:


23.11.2021
Հերթական անգամ մշտական հանձնաժողովը չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 23-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Մինչե...

23.11.2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ժերար Լարշեին «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին մասնակցելու հրավերի համ...

23.11.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...