Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն ու Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը տեսակապի միջոցով մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստի աշխատանքներին:
ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստում քննարկվել եւ մասնակից երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հավանությանն են արժանացել մի շարք հարցեր: Հայկական պատվիրակության անդամները որոշ հարցերի առնչությամբ ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են:
Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի, դրա հետեւանքների, տուժածների վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը:
Պատգամավորը, կարեւորելով նման քայլերի կանխարգելումը, անհրաժեշտ է համարել բոլորի կողմից գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերման ուղղությամբ:
Քննարկված նախագծերի քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ի ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում, որը նույնպես կայանալու է տեսակապի միջոցով:
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն ընդունել է ՉԺՀ դեսպանին
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով դեսպանին` Արմեն Գեւորգյանն արդյունավետ ե...
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին ներկա է գտնվել Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին: Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսի...
«Հայաստան» խմբակցությունը կարեւորում է իրենց նախաձեռնության քննարկումը
ԱԺ «Հայաստան» խմբակցությունից նոյեմբերի 19-ի խորհրդարանական ճեպազրույցներին եկել էին Արծվիկ Մինասյանը եւ Ագնեսա Խամոյանը: Անդրադառնալով երեկ ավարտված ԱԺ հերթական նիստերի օրակարգային հարցերին՝ Արծվիկ Մինասյանն անընդունելի է համարել, որ «Հայաստան» խմբակցության կողմից քննա...
Հնարավոր չէ գնահատական տալ մի գործընթացի, որի մասին որեւէ տեղեկատվություն տրամադրված չէ. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից նոյեմբերի 19-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցել են խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը եւ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու մասին՝ Հայկ Մամիջանյանը նշել է. «Թե...
Հրատապ է անհետ կորած կամ գերեվարված անձանց հայրենադարձելը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին նոյեմբերի 19-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ներկա էին Տիգրան Աբրահամյանը եւ Հայկ Մամիջանյանը: Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած Ադրբեջանի ԶՈՒ սադրանքին՝ հրատապ համարելով գերե...
Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում ՀՀ իշխանությունը պարտավոր է առաջնորդվել ՀՀ շահերով. Արծվիկ Մինասյան
ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Անդրադառնալով սահմանազատում եւ սահմանագծում սկսելու գործընթացին՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ այդ հարցում ՀՀ իշխանությունը պարտավոր է ա...
Հայկական կողմն ունի հաստատված վեց զոհ
Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով այս պահին հայկական կողմն ունի հաստատված վեց զոհ: Այս մասին նոյեմբերի 19-ի ճեպազրույցներում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա նաեւ նշել...
Հայաստանն ընդունել է Ռուսաստանի առաջարկը՝ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու վերաբերյալ
Նոյեմբերի 19-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ներկա էին Էդուարդ Աղաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Լրագրողը հետաքրքրվել է, թե ու՞մ հետ է քննարկել վարչապետը Ռուսաստանի առաջարկը՝ սահմանազատման եւ սահմա...
Այս պահին կարեւորագույն խնդիր է ՀՀ ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովումը. Էդուարդ Աղաջանյան
Նոյեմբերի 19-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցել են պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը շարունակում է ակնկալել ռազմական օգնություն Ռուսաստանից, թե՞ ոչ,...