Տպել
18.11.2021
Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկվել են մի շարք նախագծեր
1 / 20

Խորհրդարանը նոյեմբերի 18-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի գործունեության բարելավումն է: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որոշ հստակեցումներ են կատարվել:

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Գլխադասային հանձնաժողովները քննարկված հարցերի վերաբերյալ տվել են դրական եզրակացություն: