Տպել
15.11.2021
ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները մասնակցել են մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկի բացմանը
1 / 13

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկի բացման արարողությունը, որին մասնակցել են ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, խմբի անդամներ, գործադիրի ներկայացուցիչներ, հյուրեր Ուկրաինայի խորհրդարանից, երեւանցիներ:

Օղակաձեւ զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երեւան համայնքի բյուջեի միջոցներով եւ քաղաքի բարեկամների ֆինանսական աջակցությամբ: Սքեյթ-պարկի կառուցումը ֆինանսավորել է Ուկրաինայի հայերի միությունը (ՈւՀՄ), նախաձեռնողը ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանն է: Պարկը կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրակարգ նյութերով:

ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը երիտասարդների առողջ եւ ակտիվ ապրելակերպին օժանդակող նման պարկի ստեղծումն անհրաժեշտ է համարել: Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկի համոզմամբ էլ սքեյթ-պարկը յուրօրինակ նվեր է երեւանցիներին: ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը կարեւորել է նման նախաձեռնությունները՝ հավելելով, որ այգին եւ՛ ժամանցի, եւ՛ սպորտի սիրահարների համար է:

Բացման արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Ուկրաինայի մեր հայրենակիցների աջակցությամբ ժամանցի նման վայրի կառուցումը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...