Տպել
15.11.2021
ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները մասնակցել են Ուկրաինայի հայերի միության աշխատանքային համաժողովին
1 / 18

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը եւ խմբի անդամները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 15-ին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին:

Հրաչյա Հակոբյանը ողջույնի խոսքում համոզմունք է հայտնել, որ համաժողովը նոր շունչ կհաղորդի հայ-ուկրաինական հարաբերություններին: Պատգամավորը կարեւորել է հայ համայնքի դերակատարությունն Ուկրաինայի կյանքում` նշելով, որ այն երկրի ակտիվ եւ կազմակերպված համայնքներից է:

Խոսելով ՈՒՀՄ-ի աշխատանքի մասին` Հրաչյա Հակոբյանը նշել է, որ միության գործունեությունը ներառում է մշակութային, մարզական, կրթական ոլորտները, հատուկ ուշադրության են արժանանում լեզվի եւ մշակութային ավանդույթների պահպանմանն ուղղված ծրագրերը: Նրա խոսքով` Հայաստանը եւ Ուկրաինան մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններ ունեն: Որպես բարեկամական խմբի ղեկավար` պատգամավորը կառուցողական փոխգործակցությունը խորացնելու եւ երկու երկրների շահերին միտված նախագծերի իրականացման հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանը բարձր է գնահատել Ուկրաինայի հայերի միության գործունեությունը: Պատգամավորի գնահատմամբ` պատահական չէ, որ հայ համայնքը Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ամենաակտիվներից է. հայ եւ ուկրաինացի ժողովուրդների հարաբերություններն ունեն պատմական հենք: 
  
Իրենց ելույթներում հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների կարեւորությունը եւ հայ համայնքի դերն են ընդգծել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիկտոր Գոնչարը, Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ Դարյա Վոլոդինան: ՈՒՀՄ-ն համաուկրաինական կազմակերպություն է, որի գործունեության հիմքում հայանպաստ նախաձեռնություններին օժանդակելն է: 
  
Հայ-ուկրաինական հարաբերությունների խթանման գործում ակտիվ դերակատարում ունենալու համար Հրաչյա Հակոբյանը պարգեւատրվել է: Պարգեւատրվածների շարքում են եղել նաեւ Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը եւ խմբի անդամ Դարյա Վոլոդինան: 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...