Տպել
15.11.2021
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 1

Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկի գլխավորությամբ Գերագույն ռադայի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ նոյեմբերի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը մեր երկրում են` Ուկրաինայի հայերի միության հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին մասնակցելու նպատակով:

Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

«Հայաստանը եւ Ուկրաինան եղբայրական երկրներ են: Հայերի ցեղասպանությունը մարդկության պատմության այն փաստն է, որը չպետք է կրկնվի: Նման իրողություններն անթույլատրելի են»,- ասել է Արտյոմ Դմիտրուկը:

Ըստ պատգամավորի` Ուկրաինան եւ Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ. ինչպես ուկրաինացիները, այնպես էլ հայերը տարբեր ժամանակներում ստացել են ցավոտ հարվածներ: «Մենք պետք է բարեկամ լինենք, անհրաժեշտ պահերին օգնության ձեռք մեկնենք միմյանց»,-ընդգծել է ուկրաինացի պատգամավորը: 
 


15.11.2021
ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները մասնակցել են մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկի բացմանը
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկի բացման արարողությունը, որին մասնակցել են ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, խմբի անդամներ, գործադիրի ներկայացուցիչներ, հյուրեր Ուկրաինայի խորհրդարանից, երեւանցիներ: Օղակաձեւ զբոսայգու համալիր բարեկարգման ու թե...

15.11.2021
33 հարց` նոյեմբերի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Նոյեմբերի 15-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ նոյեմբերի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նի...

15.11.2021
ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները մասնակցել են Ուկրաինայի հայերի միության աշխատանքային համաժողովին
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը եւ խմբի անդամները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 15-ին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին:Հրաչյա Հակոբյանը ողջույնի խոսքում համոզմունք է հ...

15.11.2021
Ազգային ժողովում կկայանա Բեն Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Նոյեմբերի 16-ին` ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի հարթաքանդակների եւ քանդակների ցուցահանդեսը: ...