National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
10.11.2021
Քննարկվել են հարկային ոլորտին առնչվող նախագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ առկա գլոբալ բնապահպանական խնդիրները` օզոնային շերտի քայքայումը, գլոբալ տաքացման հետեւանքով կլիմայի փոփոխությունն արդեն վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի, ինչպես նաեւ մարդկանց կյանքի ու առողջության վրա: Այս բնագավառում Հայաստանը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից, ինչպես նաեւ ԵԱՏՄ իրավակարգավորումներից: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը:  Նախագծով առաջարկվում է օրենսգրքի համապատասխան աղյուսակից դուրս բերել այն օզոնաքայքայիչ նյութերը, որոնց ներմուծումը մեր երկիր արգելված է: Նշված նյութերի ներմուծման եւ իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը նախատեսվում է սահմանել 2.0 տոկոս:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

 Նշվել է, որ ակցիզային դրոշմանիշերով եւ դրոշմապիտակներով ապրանքների դրոշմապիտակավորման համար օրենսգրքով սահմանված կարգավորումների գործնական կիրառման ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ դրոշմանիշերի եւ պիտակների ստացման, վերադարձման, պատասխանատվության միջոցների կիրառման համաչափության, վերագրումների կատարման էլեկտրոնային համակարգերի հստակեցման, ապրանքների վերափաթեթավորման, ինչպես նաեւ գրավի առարկա հանդիսացող ապրանքների դրոշմավորման հետ կապված: Նախագծի ընդունումը  պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կատարելու եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է  վնասված դրոշմապիտակների առումով սահմանել բացառություն դրոշմավորման ընթացքում խոտանված այն դրոշմապիտակների համար, որոնք ենթակա չեն վերադարձման հարկային մարմին: Դրանց համար տուգանքը փոխարինվել է տպագրության համար ծախսերի փոխհատուցմամբ:  Էականորեն վերանայվել է սահմանված ժամկետում չվերադարձված դրոշմապիտակների համար նախատեսված պատասխանատվության չափը այն դեպքերի համար, երբ դրանք վարչական վարույթի շրջանակում վերադարձվել եւ հետ են ընդունվել հարկային մարմնի կողմից:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:  
 


04.10.2024
Հակոբ Արշակյանը «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծման թեմայով պանելային քննարկմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» պանելային քննարկմանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է ոլորտը կանոնակարգող օրենսդրության կարեւորության մասին, նշել, որ օրենսդիրի նպա...

04.10.2024
Աշխատանքային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին խորհրդարանում տեղի է ունեցել  հերթական աշխատանքային քննարկումը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ: Մասնակցել են Էկոնոմիկայի փոխնախարար...

04.10.2024
Բոլոր մարդիկ եւ ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ. Լիլիթ Գալստյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Դուբլինում ընթացող վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում պատգամավորը նշել է.   «Հարգելի' գործընկերներ, Փաստը, որ բնապահպանության եւ մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am