ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին` ժամը 10:00-ին, ԱԺ 334 դահլիճում կկայանա հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը հրավիրված են ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, հանրային քննարկումների փորձագետ Նունե Պեպանյանը եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: