Տպել
01.11.2021
2022-ի պետական բյուջեով կավելանան ԱԱԾ ֆինանսական հատկացումները
1 / 7

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում ներկայացվել են Ազգային անվտանգության ծառայության 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները:

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը տեղեկացրել է, որ 2022-ին ծառայությանը հատկացվելու է 42 մլրդ  669 մլն դրամ, ինչը 8,7 մլն դրամով ավելի  է ընթացիկ տարվա հաստատված միջոցներից: 2022-ին` ընթացիկ տարվա նկատմամբ, 381,2 մլն դրամով ավելի միջոցներ կուղղվեն «Պետական պահպանության ապահովում» ծրագրին` պայմանավորված թափուր հաստիքների համալրմամբ եւ կապիտալ ծախսերի ավելացմամբ:

Ծառայությունում կիրականացվի 2 ծրագիր` պետական պահպանության ապահովումը եւ ազգային անվտանգությունը: Ծրագրերի շրջանակում նախատեսվում է անցկացնել 11 միջոցառում: 
 
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում դռնփակ ընթացակարգով քննարկվել են նաեւ պաշտպանության եւ պետական ռեզերվների մասով եկամուտներն ու ծախսերը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...