Տպել
01.11.2021
Նախատեսվում է ավելացնել ՀՀ ոստիկանության ֆինանսական հատկացումները
1 / 7

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են   ՀՀ ոստիկանությանը 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գալիք տարվա բյուջեի նախագծով ոլորտին նախատեսված է հատկացնել 66 մլրդ 585.6 մլն դրամ:

 ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2022-ին նախատեսվում է իրականացնել 2 ծրագիր, որի շրջանում՝ 11 միջոցառում:

Փոխոստիկանապետը ներկայացրել է նաեւ 2021 թվականի ինն ամիսների օպերատիվ վիճակը եւ ընդգծել, որ հանցագործությունների գծով  6,1 տոկոս աճ է գրանցվել: Հիմնականում աճել են սպանության, գողության, ավազակության, մեքենաներ գողանալու դեպքերը: Արա Ֆիդանյանը կարեւորել է 2021 թվականին մայրաքաղաքում ներդրված պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանցագործությունների կանխման եւ բացահայտման գործում: Նա տեղեկացրել է, որ մինչեւ 2022-ի ապրիլ պարեկային ծառայություններ կներդրվեն նաեւ Շիրակի եւ Լոռու մարզերում: Իսկ ողջ հանրապետության տարածքում այս ծառայությունները փուլային տարբերակով կներդրվեն մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը: Նշվել է նաեւ, որ Արդարադատության նախարարության հետ աշխատանքներ են իրականացվում Ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ: 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...