National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.10.2021
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 8

««Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ հոկտեմբերի 28-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Արձանագրությունը ստորագրվել է 2018-ին Դուշանբեում: Նպատակն է մաքսային գործի ոլորտում համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային մարմինների համագործակցության միջոցով նպաստել ուղեւորային եւ բեռնային հաղորդակցության զարգացմանն ու արագացմանը:

Փաստաթղթի շրջանակում համագործակցությունն ու փոխօգնությունը կիրականացվի՝ կատարելագործելու կողմերի մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված մաքսային հարաբերությունների կարգավորման կարգը, ապահովելու մաքսային օրենսդրության պահպանումը, կանխարգելելու, հայտնաբերելու, կանխելու եւ հետաքննելու մաքսային իրավախախտումները, մաքսային գործի բնագավառում տարբեր ուղղություններով կատարելու փորձի փոխանակում:

Մեր երկիրը փաստաթուղթը ստորագրել է հատուկ կարծիքով, քանի որ Ադրբեջանն այն վերապահումով էր ստորագրել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Նարեկ Ղահրամանյանը:

««Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Օրենքում նախատեսվում է ավելացնել տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող ենթագլուխ: Կկարգավորվեն տարածական տվյալների հավաքագրմանը, պահպանմանը, մշակմանը, տարածմանը եւ տրամադրմանը վերաբերող հարցերը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ փոփոխությունները միտված են ապահովելու տվյալների հասանելիություն, հավաքագրելու պետական տարբեր մարմիններում եւ համայնքներում պահպանվող տեղեկատվությունը եւ դրա հիման վրա կատարելու ամփոփ ու ճշգրիտ եզրակացություն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը կարեւորել է տարածական տվյալների եւ ծառայությունների հասանելիության ապահովումն ազգային գեոպորտալի միջոցով: Գլխադասային հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրվա ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am