National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.05.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
28.10.2021
Քննարկվել է Հայաստանի եւ Մալթայի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը եւ հարկային հարցերում համագործակցության ամրապնդմանն ուղղված համաձայնագիրը
1 / 12

Հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում խորհրդարանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Մալթայի Հանրապետության Կառավարության միջեւ` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:

Փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Նյու Յորքում: Այն մշակվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ երկրների համար կիրառվող մոդելային տարբերակի սկզբունքների համաձայն:

Նպատակն է բացառել եկամուտների կրկնակի հարկումն ու դրանով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը երկու երկրների ներդրողների եւ տնտեսական գործունեության վրա: Փաստաթղթով առաջարկվում է գործընկեր երկրի անհատների եւ տնտեսավարող սուբյեկտների համար նախատեսել ազգային օրենսդրությամբ սահմանված հարկման պայմաններից ավելի նպաստավոր պայմաններ եւ ավելի նվազ դրույքաչափեր:

«Համաձայնագրով առաջարկվում է ներդնել մշտական հաստատության գաղափարը: Սա նշանակում է, որ եթե Մալթայի ռեզիդենտը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Հայաստանում առանց մշտական հաստատություն ձեւավորելու, ապա գործունեությունից ստացված եկամուտները հարկման ենթակա կլինեն միայն Մալթայում, իսկ հակառակ պարագայում եկամուտները կհարկվեն միայն Հայաստանում», -ընդգծել է փոխնախարարը:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել:


27.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը: Չեռնոգորիայի նախագահի հետ առաձնազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը խորհրդանշական է համարել նրա այցը՝ հիշեցնելով, որ 16 տարվա դիվանագիտական հարաբերո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS