Հոկտեմբերի 27-ի ԱԺ նիստում խորհրդարանը քննարկել է ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկած «Դատարաններում գործերի` օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը նշել է, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է դատարաններում գործերի` օրենքով սահմանված բաշխման կարգի խախտման դեպքերը: Զեկուցողի խոսքով` Դատական օրենսգրքում սահմանված է, որ եթե համակարգչային ծրագիրը խափանվում է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը քննարկում է պատճառները եւ դրանց վերացման ուղղությամբ դատական դեպարտամենտին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ: «Դատական դեպարտամենտը պետական մարմին է, որի նկատմամբ վերահսկողություն կարող է իրականացնել Ազգային ժողովը»,-ընդգծել է Արամ Վարդեւանյանը: Հանձնաժողովի գործունեության նպատակներից է ԱԺ վերահսկողական գործառույթի իրականացումը:
Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան են լինելու նաեւ Արդարադատության նախարարի` 2020 թվականի նոյեմբերի 1-ից հարուցած կարգապահական վարույթները եւ դրանց հարուցման տրամաբանությունը:
Նախագծով քննիչ հանձնաժողովը կունենա 10 անդամ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարի խոսքով` օրենսդիր մարմինը պետք է ապահովի իր ընդունած օրենքների ճշգրիտ իրականացումը: Հանրությունը պետք է իրազեկվի` արդյո՞ք խախտվել է արդար դատաքննության իրավունքը, եւ դատարանները գործու՞մ են օրենքի ոգուն համապատասխան, թե՞ ոչ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ հարգելով ընդդիմության` սահմանադրական լիազորություններն իրացնելու իրավունքը, կարծում է, որ օրենքը չի կարելի խախտել: Ըստ Վլադիմիր Վարդանյանի` խորհրդարանը չի կարող իր վրա վերցնել արդարադատություն իրականացնող մարմնի գործառույթները: «Մենք համարում ենք, որ այս գործընթացը հակասահմանադրական է եւ որեւիցե եղանակով հիմնավորված չէ: Մենք չենք մասնակցելու այս գործընթացին»,-նշել է պատգամավորը:
Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամներն ԱԺ հոկտեմբերի 27-ի վերջին նիստում պատասխանել են պատգամավորների հարցերին: ...
Նոր լիազորություն Երեւանի քաղաքապետին
Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ի հերթական նիստերի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է ...
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանին
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայ...
Հիշատակի արարողություն Ազգային ժողովում
Քսաներկու տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատ...
Արտակ Մանուկյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԿԲ խորհրդի անդամի ընտրության համար առաջադրվել էր Արտակ Մանուկյանի թեկնածությունը: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել են 85-ը: Արտակ Մանուկյանի թեկնածությանը կողմ է քվեար...
Ազգային ժողովը քննարկել է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը
Խորհրդարանը հոկտեմբերի 27-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Արտակ Չուբարի Մանուկյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգո...
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը: Անուհետեւ քվեարկությամբ ընդունվել են նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված Կառավարության հեղինակած ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությո...