National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
27.10.2021
Հիշատակի արարողություն Ազգային ժողովում
1 / 17

Քսաներկու տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Մեր պետականության կայացման գործում նրանց ներդրումն ու նվիրումն անմոռանալի եւ ուսանելի են:

Այսօր` ոճրագործությունից 22 տարի անց, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորները, զոհվածների հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները, հավատարմագրված լրագրողները ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց անմար հիշատակը:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ այսօր կան խնդիրներ եւ հարց՝ հասկանալու պատճառները եւ  իրականում ոճրագործության դրդողներին, այն մարդկանց, որոնք այդ ամենից միգուցե քաղաքական, միգուցե ոչ միայն  քաղաքական շահ են ունեցել: Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ մարդկանց շահագրգռվածությունը  հանրությունը գիտի եւ կարծիք է հայտնել, որ  իրավասու չէ հիմա բարձրաձայնել դա:

Խորհրդարանի նախագահը չի բացառել, որ 44-օրյա պատերազմը տասնամյակներ առաջ տեղի ունեցածի հետեւանք է: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այն իրավիճակը, որը կա այսօր պատերազմի հետ կապված, սկսվել է հենց 1999-ի հոկտեմբերի 27-ին եւ  եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, այսօրվան չէինք հասնի:  ԱԺ նախագահը վստահեցրել է, որ արվելու է ամենը, որպեսզի ոճրագործության պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետեւում: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ տեղի ունեցածը կոտրել է մեր պետականության ողնաշարը, եւ հոկտեմբերի 27-ի հետեւանքն այդ օրվանից մինչ օրս քաղում ենք:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ է խոնարհել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS