Տպել
27.10.2021
Արտակ Մանուկյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
1 / 22

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԿԲ խորհրդի անդամի ընտրության համար առաջադրվել էր Արտակ Մանուկյանի թեկնածությունը:  Տեղի  է ունեցել  գաղտնի քվեարկություն, որին  ԱԺ 107 պատգամավորներից  մասնակցել են 85-ը: Արտակ Մանուկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ են եղել 20-ը:

Այսպիսով՝ Արտակ Մանուկյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ:

Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար` Արտակ Մանուկյանը վստահեցրել է, որ հավուր պատշաճի կկատարի իր աշխատանքը նոր պաշտոնում: