ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 26-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, ընդունել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումը փակ նիստում անցկացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ԱԺ նիստում երդվել է:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Ամանորի եւ Ծննդյան տոների համար սահմանված ոչ աշխատանքային օրերը: Ըստ այդմ՝ Ամանորի եւ Ծննդյան տոները նշելու համար ոչ աշխատանքային է առաջարկվում սահմանել դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ եւ հունվարի 6-ը:
Արփինե Դավոյանը հաջորդիվ հայտնել է, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական է:
Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն ու նաեւ առաջարկներն են ներկայացրել պատգամավորները: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը խմբակցության կողմից առաջարկել է որպես ոչ աշխատանքային օրեր սահմանել նաեւ հունվարի 2-ը եւ 7-ը: Նրա խոսքով՝ կարելի է նաեւ անցումային շրջան ամրագրել, ըստ որի՝ առաջարկվող փոփոխությունները բարձրաստիճան պետական եւ քաղաքական պաշտոնյաների համար կարող են անմիջապես գործել, իսկ հանրության համար՝ աստիճանաբար: Նշենք, որ այս առաջարկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ համարել են ամբոխավարական:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ առաջարկել է շաբաթ կամ կիրակի օրերի հետ համընկնող տոնական օրերի փոխարեն ոչ աշխատանքային հայտարարել հաջորդող երկուշաբթի օրը:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ պարզ կլինի՝ արդյո՞ք ընդունելի են այս առաջարկները հեղինակի համար, թե՝ ոչ:
Իրենց դիրքորոշումներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն անդրադարձել է իրենց առաջարկներին եւ հույս հայտնել, որ դրանք կընդունվեն:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Խաչատուր Սուքիասյանը: Նա անհրաժեշտ է համարել նախագծի ընդունումը:
Եզրափակիչ ելույթում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծիք է հայտնել, որ հունվարյան 7-օրյա հանգստից հետո տնտեսական աշխուժությունը որոշ չափով թուլանում է, եւ դժվար է լինում այն կրկին վերականգնել:
«Այս նախագծի ընդունումը շատ կարեւոր է աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն ընդգծելու տեսանկյունից»,-ասել է նա:
Ազգային ժողովը քննարկել է քննիչ հանձնաժողովի անդամների թվի սահմանմանը վերաբերող ԱԺ որոշման նախագիծը
Խորհրդարանը հոկտեմբերի 26-ի հերթական նիստերի ընթացքում քննարկել է ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջարկված ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդա...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսին: Հանդիպմանը կարեւորվել է Հայաստան-Կիպրոս բարեկամ երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կողմեր...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական անգամ չի ընտրել նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 26-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ս...
Կառավարությունն առաջարկում է կրճատել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը
Հոկտեմբերի 26-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով` նախագիծը մշակվել է օրենքի կիրարկման ընթ...
Տեղի կունենա արարողություն՝ նվիրված հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցեն պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: ...
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատարին
Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին: Նախագահի հանձնակատարը, ողջունելով հյուրերին, Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է փոխանցել` ափսոսանք հայտնելով, որ նա աշխատանքային այցով օրեր առ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...