Տպել
25.10.2021
18 հարց` հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
1 / 12

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում , Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ),   Միջխորհրդարանական միությունում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:

Հաստատվել են նաեւ ԱԺ ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը :