Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկած ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նախագծի մշակման սկզբունքներին, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, բյուջեի պակասուրդին, արտաքին եւ ներքին պարտքին, եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը, բյուջեի ծախսերի կառուցվածքին եւ ծախսային քաղաքականությանը:
Ըստ զեկուցողի՝ առաջին անգամ 2022 թվականի համար սահմանվող բյուջեն ամբողջությամբ կառուցված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հիման վրա:
Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ՝ պետական պարտքի կառավարումը պետք է լինի այնպիսի մոտեցումներով, որոնք անվտանգ են մակրոտնտեսական տեսանկյունից: Նա ընդգծել է, որ նախատեսվում է շարունակաբար նվազեցնել պետական պարտքը՝ այն բերելով օրենքով սահմանվածի շրջանակ:
«2020-ը, կախված թե՛ համավարակի, թե՛ պատերազմական գործողությունների ազդեցությամբ, հանգեցրել է նրան, որ մենք ունեցանք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք: Օրենքով սահմանված կանոններով պահանջվում է, որ հաջորդ 5 տարիների ընթացքում Կառավարությունն ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որով կերաշխավորվի պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմանում»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Տիգրան Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են սպառողական գների, միջին աշխատավարձի աճին:
«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Տնտեսության վերականգնման եւ հարկային վարչարարության շարունակական բարելավման, ինչպես նաեւ օրենսդրական բարեփոխումների իրականացման արդյունքում 2022-ին ակնկալվում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0.9 տոկոսային կետ ավելացում, որի պայմաններում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն:
Զեկուցողն ընդգծել է, որ քննարկվող նախագծով նախատեսված միջոցառումները բարենպաստ պայմաններ կստեղծեն ՀՆԱ ներուժային մակարդակի բարձրացման եւ երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար:
Ներսես Երիցյանը խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել նաեւ «ՀՀ ԿԲ 2022 թվականի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների» նախագիծը: Ըստ զեկուցողի՝ նախորդ տարվա համեմատ կապիտալ ներդրումների ծրագրում նախատեսվել է էական աճ. այն կկազմի 7,3 մլրդ դրամ: ԿԲ 2022թ. վարչական ծախսերի նախահաշիվը պլանավորվել է 8,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նախատեսվել է 13 տոկոս աճ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետին
Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Քաղաքապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են բոլոր ասպարեզներում: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղա...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով երկու երկրների արդյունավետ համագործակցությունը: Նա մեծապես...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարին
Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին: Հանդիպմանը կողմերը փաստել են երկու երկրների միջեւ փոխըմբռնման ու փոխաջակցության առկայությունը,...
18 հարց` հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական ն...
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով Կիպրոսում է: Պաշտոնական այցը մեկնարկել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպմամբ: Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել հայ-կիպրական դարավոր բարեկամո...
Հայտարարություն Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթնե...
Հոկտեմբերի 26-ին նիստ կգումարի ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` 26.10.2021 ժամը 13:30 414 սենյակ: ...
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները
Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեի մասին իր դիտարկումները, մոտեցումները եւ հիմնական ուղերձներ...
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...