Տպել
25.10.2021
Ներկայացվել են 2022 թ. պետական բյուջեի նախագծի հիմնական սկզբունքները
1 / 20

Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկած ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նախագծի մշակման սկզբունքներին, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, բյուջեի պակասուրդին, արտաքին եւ ներքին պարտքին, եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը, բյուջեի ծախսերի կառուցվածքին եւ ծախսային քաղաքականությանը:

Ըստ զեկուցողի՝ առաջին անգամ 2022 թվականի համար սահմանվող բյուջեն ամբողջությամբ կառուցված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հիման վրա:

Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ՝ պետական պարտքի կառավարումը պետք է լինի այնպիսի մոտեցումներով, որոնք անվտանգ են մակրոտնտեսական տեսանկյունից: Նա ընդգծել է, որ նախատեսվում է շարունակաբար նվազեցնել պետական պարտքը՝ այն բերելով օրենքով սահմանվածի շրջանակ:

«2020-ը, կախված թե՛ համավարակի, թե՛ պատերազմական գործողությունների ազդեցությամբ, հանգեցրել է նրան, որ մենք ունեցանք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք: Օրենքով սահմանված կանոններով պահանջվում է, որ հաջորդ  5 տարիների ընթացքում Կառավարությունն ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որով կերաշխավորվի պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմանում»,- ասել է Տիգրան  Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են սպառողական գների, միջին աշխատավարձի աճին:

«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Տնտեսության վերականգնման եւ հարկային վարչարարության շարունակական բարելավման, ինչպես նաեւ օրենսդրական բարեփոխումների իրականացման  արդյունքում 2022-ին ակնկալվում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0.9 տոկոսային կետ ավելացում, որի պայմաններում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն:

Զեկուցողն ընդգծել է, որ քննարկվող նախագծով նախատեսված միջոցառումները բարենպաստ պայմաններ կստեղծեն ՀՆԱ ներուժային մակարդակի բարձրացման եւ երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար:

Ներսես Երիցյանը խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել նաեւ «ՀՀ ԿԲ 2022 թվականի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների» նախագիծը: Ըստ զեկուցողի՝ նախորդ տարվա համեմատ կապիտալ ներդրումների ծրագրում նախատեսվել է էական աճ. այն կկազմի 7,3 մլրդ դրամ: ԿԲ 2022թ. վարչական ծախսերի նախահաշիվը պլանավորվել է 8,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նախատեսվել է 13 տոկոս աճ: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...