Տպել
25.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները
1 / 8

Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեի մասին իր դիտարկումները, մոտեցումները եւ հիմնական ուղերձները:

2022 թվականի պետական բյուջեն հիմնված է  3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում եւ բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության եւ գիտության արդիականացում:

2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է կապիտալ ծախսերն ավելացնել 55 տոկոսով, դրանք կկազմեն 347 մլրդ դրամ:

«Այսօր ներկայացնում ենք Կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն, որը կոչված է ամուր հիմքեր ստեղծելու հնգամյա ծրագրի իրագործման համար: 2022-ի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ՝ չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական եւ անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է  2021-ի համար աճի տեսանկյունից արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից Կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի»,- ասել է Փաշինյանը:

2022 թվականի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 17 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 25 տոկոսով:
 
Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...