Տպել
24.10.2021
Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի գործընկերների հետ
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը  հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ միգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիտո Ռոզարիո Պետրոչելիի եւ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոյի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Քննարկվել են Իտալիայի եւ Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, հանձնաժողովների համագործակցության մի շարք հնարավորություններ Թվինինգ ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ խորհրդարանական տարբեր հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն արձանագրել են, որ COVID-19 համավարակի հաղթահարման համար ԵՄ-ն ու Հայաստանը ձեռք-ձեռքի տված են պայքարում, ինչը հնարավորություն է տալիս վերսկսել նախկին բնականոն աշխատանքը` առավել սերտացնելով միջխորհրդարանական համագործակցությունը:

Մտքերի փոխանակությունից հետո հարցուպատասխանի միջոցով պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տնտեսական հարաբերությունների խթանմանը, իտալական կազմակերպությունների` Հայաստանում հաստատմանը: