Տպել
22.10.2021
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղարին
1 / 2

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 22-ին Աթենքում ընթացող Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղար Վասիլեոս Բայոկոսի հետ:

Կողմերը քննարկել են երկու խորհրդարանների բարեկամական կապերի ամրապնդմանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների մեկնարկին առնչվող հարցեր՝ Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կարեւորել է երկու բարեկամ պետությունների խորհրդարանների նման ձեւաչափով համագործակցությունը, որն անհրաժեշտ է փորձի փոխանակման եւ  աշխատակազմերի ինստիտուցիոնալ զարգացման համար:

Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղարը ողջունել է Թվինինգ ծրագրի շրջանակում երկու պետությունների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության մեկնարկը՝ նշելով, որ այն նպաստում է վերջիններիս ներքին գործընթացների զարգացմանը եւ լավագույն փորձի տեղայնացմանը: Նա հույս է հայտնել, որ ծրագիրը կօժանդակի ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների կատարելագործմանը՝ հաշվի առնելով հատկապես համավարակով պայմանավորված նոր իրողությունները:

Զրուցակիցները քննարկել են երկու պետությունների խորհրդարանների աշխատակազմերի գործունեության առանձնահատկությունները, համավարակի ընթացքում օրենսդիր մարմինների բնականոն աշխատանքի ապահովման առաջնահերթությունները: Նման ձեւաչափով հանդիպումները շարունակական դարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ Թվինինգ ծրագրի Հունաստանի խորհրդարանի կողմից ղեկավար Էլենի Կանելոպուլուն:


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...