Տպել
22.10.2021
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում մասնակցել է Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի նիստին
1 / 7

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 22-ին Աթենքում մասնակցել է Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի հերթական նիստին, որը գումարվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին զուգընթաց:

Քննարկվել են COVID-19 համավարակի ընթացքում աշխարհի տարբեր խորհրդարանների աշխատակազմերի գործունեության փոփոխված ընթացակարգերը, կիրառված նոր մոտեցումները, որոնք իրականացվել են՝ ապահովելու օրենսդիր մարմնի բնականոն աշխատանքը:

Խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարներն իրենց դիրքորոշումներն են հայտնել կիրառվող ընթացակարգերը համավարակի ավարտից հետո պահպանելու նպատակահարմարության վերաբերյալ: Որոշ խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարներ նշել են, որ իրենց խորհրդարաններն աշխատել են հեռավար կամ հիբրիդային եղանակով:

Անդրադարձ է եղել կառույցներում էլեկտրոնային եղանակով աշխատանքի կազմակերպմանը, խոսվել է խորհրդարաններում թվային ծրագրերի առավել արդյունավետ կիրառման մասին:

Կարեւորվել են համավարակի ընթացքում քաղաքացիների հետ շփումները, խորհրդարանական աշխատանքը լրատվամիջոցների համար բաց եւ թափանցիկ դարձնելը:

Քննարկվել է COVID-19-ի ընթացքում արտերկրյա այցերի սահմանափակման հարցը, ինչն ազդեցություն է ունենում խորհրդարանական դիվանագիտության, միջազգային համագործակցության զարգացման վրա:

Համաժողովին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արման Իսրայելյանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...