Տպել
21.10.2021
Քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ
1 / 10

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Էլինար Վարդանյանի եւ Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին խորհրդարանում կազմակերպվել է քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ, որին մասնակցել են ներկայացուցիչներ զանգվածային լրատվամիջոցներից, գործադիրից եւ օրենսդիրից:

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ քննարկվող նախագիծը տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնություն  է, որն էապես խոչընդոտում է ինֆորմացիայի արդարացի հասանելիությանը՝ իրականացնելով  տեղեկատվության ազատության անընդունելի սահմանափակումներ:

Էլինար Վարդանյանն անդրադարձել է նախագծով առաջարկվող փոփոխություններին՝  նշելով, որ սահմանափակվում է խոսքի ազատությունը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի խոսքով՝ զանգվածային լրատվամիջոցը պետք է ազատ գործի, Սահմանադրությունը երաշխավորում է այդ ազատությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սեւակ Վարդումյանի կարծիքով՝ լրատվամիջոցները, անանուն, ֆեյք, տելեգրամյան ալիքներից, ֆեյսբուքից եկող ինֆորմացիաները հրապարակելով, խնդիրներ են ունենալու: Նրա խոսքով՝ իրեն հարգող ցանկացած լրագրող նախ պետք է հասկանա այդ տեղեկատվությունը որտեղից է, ինչ հիմքեր ունի, եւ պետք է պատրաստ լինի դրա համար պատասխանատվություն կրելու:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ լրագրողների հավատարմագրմանը, ֆեյքերի դեմ պայքարին, հաշվետվության թափանցիկությանը վերաբերող՝ նախագծով սահմանված տուգանքներին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...