Տպել
21.10.2021
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր
1 / 6

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը: ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր: ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես ՀՀ լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում: Պատշաճ կապահովվեն «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայի պահանջները, կբացառվի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո մինչեւ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը նախկին ՀՀ քաղաքացու կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելը եւ իր իրավունքներն իրացնելու համար առանց անձը հաստատող փաստաթղթի մնալու հնարավորությունը: Կկանոնակարգվեն անձի քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու հարաբերություններում իրականացվող վարչարարության ընթացքում իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները:

Քննարկումների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են օտար երկրի քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերին, քաղաքացիությանն առնչվող գործերով վարչարարության պարզեցմանը, էլեկտրոնային հարթակների միջոցով փաստաթղթաշրջանառության իրականացմանը, ինչը կհեշտացնի քաղաքացիների կյանքը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին: Նա առաջինից երկրորդ ընթերցում որոշ դրույթների առնչությամբ քննարկում կազմակերպելու առաջարկ է ներկայացրել:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի պարզաբանմամբ՝ նախաձեռնության նպատակն է չստեղծել իրավիճակ, երբ անձը, կորցնելով մի պետության քաղաքացիությունը, չկարողանա ձեռք բերել մեկ այլ պետության քաղաքացիություն:

Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հեղինակների բացակայության պատճառով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ««Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», ««Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին» եւ ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները: 


18.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտ...

18.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը: ՀՀ ԱԺ փոխնախ...

18.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 22-ին, ժամը՝ 13:00-ին, 314 սրահում: Ապրիլի 22-ին` ժամը 10:00-ին, եւ ապրիլի 26-ին` ժամը 12:00-ին, 314 դահլիճում կկայանան Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը: ...

18.04.2024
Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյան...