National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.03.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.10.2021
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր
1 / 6

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը: ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր: ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես ՀՀ լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում: Պատշաճ կապահովվեն «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայի պահանջները, կբացառվի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո մինչեւ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը նախկին ՀՀ քաղաքացու կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելը եւ իր իրավունքներն իրացնելու համար առանց անձը հաստատող փաստաթղթի մնալու հնարավորությունը: Կկանոնակարգվեն անձի քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու հարաբերություններում իրականացվող վարչարարության ընթացքում իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները:

Քննարկումների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են օտար երկրի քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերին, քաղաքացիությանն առնչվող գործերով վարչարարության պարզեցմանը, էլեկտրոնային հարթակների միջոցով փաստաթղթաշրջանառության իրականացմանը, ինչը կհեշտացնի քաղաքացիների կյանքը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին: Նա առաջինից երկրորդ ընթերցում որոշ դրույթների առնչությամբ քննարկում կազմակերպելու առաջարկ է ներկայացրել:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի պարզաբանմամբ՝ նախաձեռնության նպատակն է չստեղծել իրավիճակ, երբ անձը, կորցնելով մի պետության քաղաքացիությունը, չկարողանա ձեռք բերել մեկ այլ պետության քաղաքացիություն:

Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հեղինակների բացակայության պատճառով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ««Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», ««Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին» եւ ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները: 


24.03.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.03.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Սարգիս Խանդանյանն արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մե...

24.03.2023
Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ճապոնիան առաջին երկրներից էր, որ արձագանքեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին մարտի 24-ին ասել է Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ընթացքում: Ո...

24.03.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի մարտի 27-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 214 դահլիճում:Մարտի 27-ին` ժամը 16:00-ին, ԱԺ 214 դահլիճում կկայանա Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS