National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.10.2021
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում
1 / 9

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ: Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած եւ առավել եւս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին: Տոն եւ հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման, արտահանման եւ ներմուծման ծավալների, ինչպես նաեւ տեղական եւ օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա:

Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության եւ առանձին ճյուղերի վրա 5 հանգստյան օրերի՝ որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը: Գնահատման արդյունքներով համախառն ներքին արդյունքը կավելանա 123 մլրդ դրամով, որից առեւտրի ծավալը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերությանը՝ 35.4 մլրդ դրամով, ծառայություններինը՝ 33.9 մլրդ դրամով: Գյուղատնտեսության եւ շինարարության ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 եւ 2.9 մլրդ դրամով:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները փորձել են պարզել ոչ աշխատանքային օրերը կրճատելու հիմնավորվածությունը: Կարծիք է հնչել, որ անցումային շրջանում դա պետք է վերաբերի միայն հանրային ծառայողներին: Առաջարկվել է հունվարի 2-ը եւ 7-ը եւս ներառել ոչ աշխատանքային օրերի ցանկում: Նշվել է, որ պետք էր քաղաքացիներին նախապատրաստել այդ փոփոխություններին, այս փուլում անցումային դրույթներով կարգավորել խնդիրը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տնտեսական աճի արձանագրման տեսանկյունից կարեւորել է նախագծի ընդունումը: Նրա խոսքով՝ մեր երկրում անգամ աշխատանքային օրերի փոփոխության պարագայում օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ աշխատանքում խնդիրներ են առաջանում: Վլադիմիր Վարդանյանը մեջբերել է օրինակներ միջազգային փորձից: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնի առաջարկներ:

5 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջարկն ընդունվել է հանձնաժողովի կողմից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am