|
|
21.10.2021
Քննարկվել է Երեւանի քաղաքապետի ընդունած որոշումների իրավահաջորդության հարցը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացումները:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Երեւան քաղաքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում քաղաքացիների համար առաջացել են խոչընդոտներ սեփականության իրավունք գրանցելու, ժառանգություն ընդունելու եւ այլ իրավահարաբերություններ կարգավորելու համար: Նման խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունն առաջարկում է մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերն ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երեւանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երեւանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ««Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
 25.05.2022 Գաղափարական եւ քաղաքական հիմք տեղական ինքնակառավարման մարմինների համար
Սա համակարգային նշանակություն ունեցող փաստաթուղթ է եւ թույլ կտա ներդաշնակեցնել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների համար գաղափարական եւ քաղաքական հիմքն են. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` երկրորդ ընթ...
 25.05.2022 ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Մայիսի 25-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ...
 25.05.2022 ԱԺ մշտական հանձնաժողովները կգումարեն արտահերթ նիստեր
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 25-ին` ժամը 14:15-ին, 414 դահլիճում կգումարի արտահերթ նիստ: Մայիսի 25-ին` ժամը 14:30-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտաս...
 25.05.2022 Առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը: Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների կողմից եղել են տարբեր առաջարկներ ժամկետի երկարացմա...
|