National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.07.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
20.10.2021
ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 3

Հոկտեմբերի 20-ին  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր եւ ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարեւոր դերակատարությունը: Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ միմյանց ներկայացնելով նաեւ հարցերի լուծման իրենց դիրքորոշումները: Իշխան Սաղաթելյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարեւոր դերակատարության համար: Երկուստեք կարեւորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը:

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են միջխորհրդարանական եւ միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:


05.07.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են: Դրանց կյանքի կոչումն ու իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS