National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
20.10.2021
Առաջարկվում է միանալ «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին» համաձայնագրին
1 / 3

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:  Փաստաթուղթը կնքվել է 1970 թվականին,  որին ներկա դրությամբ միացել է 50 երկիր, այդ թվում են նաեւ ԵԱՏՄ անդամ  բոլոր երկրները:

Համաձայնագրի նպատակն է ապահովել միջազգային փոխադրումների ընթացքում արագ փչացող բեռների, մասնավորապես՝ սննդամթերքի որակը, բարելավել միջպետական համագործակցությունը արագ փչացող սննդամթերքի փոխադրումների գործընթացում, ինչպես նաեւ զարգացնել միջազգային առեւտուրը: Սահմանվում են շուտ փչացող բեռների միջազգային փոխադրումների հիմնական պահանջները եւ փոխադրման պայմանները, ինչպես նաեւ դրանց փոխադրման համար նախատեսված սարքավորումներին ներկայացվող պահանջները:

Ակնկալվում է, որ համաձայնագրին միանալը կդյուրացնի արագ փչացող բեռների փոխադրման գործընթացը, իսկ հայկական բեռնափոխադրող կազմակերպությունները Հայաստանի  տարածքում հնարավորություն կստանան իրականացնել արագ փչացող բեռներ փոխադրող սարքավորումների համապատասխանության ստուգման գործընթացը եւ ստանալ համապատասխան նմուշի հավաստագիր:

Փաստաթղթին  միանալը կնպաստի հանրապետությունում սննդամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը եւ արտահանումների ծավալների մեծացմանը:

Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկումը նախատեսվում է իրականացնել  խորհրդարանի՝ նոյեմբերի 16-ին գումարվելիք հերթական նիստերի ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am