National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.05.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
20.10.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է էներգետիկայի բնագավառի օրենսդրությանը եւ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերին վերաբերող նախաձեռնություններ
1 / 4

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի նիստում քննարկել է ««Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ԵԱՏՄ պայմանագրով եւ օրենսդրությամբ նախատեսված կանոնակարգումներով մի շարք տեխնիկական կանոնակարգեր այլեւս չեն գործելու, ուստի անհրաժեշտություն կա այդ տեխնիկական կանոնակարգերով սահմանվող պահանջներն ու պայմանները սահմանել այլ իրավական ակտերով: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում բնականոն գործունեության եւ պետական տեխնիկական վերահսկողության իրականացման համար կստեղծվեն իրավական հիմքեր:

«Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման նպատակով նախատեսվում է միասնական տեղեկատվական դաշտի ստեղծում: Կլինեն տեղեկատվության հասանելիության միասնական պայմաններ, տեղեկատվության ամբողջականության պահպանման կենտրոնացված համակարգ, ինչպես նաեւ տվյալների ստուգման ու մշտադիտարկման հավասար հնարավորություններ ու տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի տրամադրման ու ձեւակերպման միանման համակարգ: Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ կա վերապահում մեր երկրի համար. համաձայնագրի ազդեցությունը չի տարածվում ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների ու հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա:

Քվեարկության արդյունքում քննարկված հարցերը ստացել են դրական եզրակացություն:


27.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը: Չեռնոգորիայի նախագահի հետ առաձնազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը խորհրդանշական է համարել նրա այցը՝ հիշեցնելով, որ 16 տարվա դիվանագիտական հարաբերո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS