Տպել
20.10.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
1 / 6

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում Վահե Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել ՀՀ Կառավարության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները: Առաջարկվում է գեոդեզիայի, քարտեզագրության եւ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում հաստատել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեությանը վերաբերող վեճերի լուծման եւ օրենքը խախտելու համար պատասխանատվությունները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցության կարգը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ նախագծի ընդունումը թվային տեխնոլոգիաների շրջանակում  քաղաքացիների համար կապահովի այնպիսի միջավայր, որտեղից հնարավոր կլինի շատ արագ եւ հեշտ կերպով տեղեկատվություն ստանալ տարածական տվյալների վերաբերյալ: 

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի  նախագծի՝ կից փաթեթով քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:
 


19.09.2024
Հանձնաժողովում հյուրընկալվել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրենի ղեկավարած պատվիրակությունը
Շատ բարձր եմ գնահատում Ազգային ժողովի եւ Ձեր ղեկավարած կառույցի միջեւ ձեւավորված ամուր համագործակցությունը, կարեւորում եմ  նաեւ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված՝ Ռաուլ Վալենբերգի անվան  ինստիտուտի հետ համատեղ իրականացվող միջոցառումները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավո...