Տպել
20.10.2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կկայանա աշխատանքային քննարկում
1 / 1

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին` ժամը 10:30-ին, ԱԺ 414 դահլիճում կկայանա «Արցախի Հանրապետությունում բնակվող, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական եւ այլ խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկում:

Քննարկմանը հրավիրված են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչը, ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, շահագրգիռ հասարակական կազմակերպություններ: