Տպել
19.10.2021
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ
1 / 6

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր  քարտուղար Վահան Նարիբեկյանը եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը հանդիպել են Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոյի հետ:

Փոխադարձ ողջույններից հետո կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում: Առաջնահերթ է համարվել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների վերադարձի հարցը` այս հարցում բարձր գնահատելով բարեկամ երկրների աջակցությունը:

Կողմերը կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակների օգտագործումը երկու երկրների կապերի էլ ավելի զարգացման հարցում. այս ուղղությամբ ձեռք են բերվել համատեղ նախաձեռնությունների պայմանավորվածություններ արդյունաբերական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Առանձնակի ուշադրություն է դարձվել իտալացի ներդրողներին Հայաստան հրավիրելուն, Իտալիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առչնվող, ինչպես նաեւ զբոսաշրջային եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հռոմում է Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակում: