Տպել
19.10.2021
Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստի աշխատանքներին
1 / 2

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց  նիստի աշխատանքներին:

Օրակարգում ընդգրկված եղել է 10 հարց, որոնցից մի քանիսի քննարկումը լրամշակման նպատակով օրակարգից հանվել է:

«Խաղաղարար գործունեության եւ խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի մշակման վերաբերյալ հայկական կողմը   ներկայացրել է առաջարկներ՝ հիմնված ՀՀ պաշտպանության, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացված եզրակացությունների վրա:

Առաջարկներն ընդունվել են ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության կողմից եւ միտված են ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելուն:

«Խաղաղարար գործունեության եւ խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագիծը մշակվում է ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրի համաձայն` ՀԱՊԿ անդամ երկրների 2021-2025թթ. ազգային օրենսդրության մերձեցման եւ ներդաշնակեցման նպատակով: