National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.12.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.10.2021
Բարեփոխվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքը
1 / 10

Հոկտեմբերի 19-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Քաղաքացիական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:

Նախաձեռնության համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ շրջանառության մեջ դրվելուց  հետո փաթեթի վերաբերյալ  բազմաթիվ քննարկումներ ու առաջարկներ են  եղել,  եւ այսօր  հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է   լրամշակված տարբերակը:  Առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում   սահմանել «չնույնականացված աղբյուր» եզրույթը: Ըստ այդմ՝ չնույնականացվող աղբյուր են հանդիսանում  համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ  համացանցային հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը կամ էջը,  որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը   տնօրինողին: Տնօրինողի նույնականացման տվյալներն են աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը: Եթե վերջինս  լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նույնականացման տվյալ է նաեւ պետական հաշվառման համարը: Եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գրանցման համարը:

Այս կարգավորումները կտարածվեն նաեւ համացանցում գործունեություն իրականացնող լրատվամիջոցների վրա:

Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է, որ նման կեղծ աղբյուրներից տեղեկատվություն տարածող լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից, եթե այդ տեղեկատվությունը չնույնականացվող  աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ աղբյուրին հղում կատարելու հանգամանքից:

Առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողների հավատարմագրման կարգին, լրատվամիջոցների տարեկան հաշվետվություններին:

Նախաձեռնության նպատակը 2003 թվականին ընդունված օրենքի համապատասխանեցումն է  ժամանակի թելադրանքին:

Մտքերի փոխանակության շրջանակում Արթուր Հովհաննիսյանը շեշտել է, որ փոփոխությունների նպատակը լրատվական դաշտի առողջացումն է եւ հանրությանը զերծ պահելը վիրավորանք, զրպարտություն պարունակող տեղեկություն կամ  ապատեղեկատվություն ստանալուց:

«Խոսքի ազատության սահմանափակմանն է ուղղված այս նախաձեռնությունը»,-նման տեսակետ է արտահայտել հանձնաժողովի անդամ Էլինար Վարդանյանը: Նա եւ պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկել են  հետաձգել փաթեթի քվեարկությունը, ինչը  հեղինակները  չեն ընդունել՝ պարզաբանելով, որ փաթեթը մոտ 10 ամիս քննարկվել է շահագրգիռ կազմակերպությունների եւ փորձագետների հետ:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դրական է գնահատել փաթեթի լրամշակված տարբերակը՝ նշելով, որ  դրանում չկա որեւէ դրույթ, որը  կարող է դեմ լինել  ժողովրդավարական արժեքներին կամ  կարող է ուղղված լինել բարեխիղճ լրատվամիջոցների դեմ:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Նիստի օրակարգում ընդգրկված երեք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հետաձգվել է:


03.12.2022
Տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, 334 դահլիճում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Մանրամասներ կներկայացվեն ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...

03.12.2022
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախատեսվում դեկտեմբերի 5-ին` ժամը 10:00-ին, 214 դահլիճում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS