Տպել
19.10.2021
Փոփոխություններ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
1 / 5

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է օրենքի 67-րդ հոդվածը լրացնել նոր մասով. «Պետությունը  Հայաստանի Հանրապետությունում  գործող հավատարմագրված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության  ընթացքում ձեռք են բերել սույն հոդվածի  1-ին մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է  ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ ՀՀ Կառավարության սահմանած կարգով»: Նշենք, որ գործող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով սահմանված է, որ «Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչեւ 27 տարեկան զավակների ընդունելությունը ՀՀ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ՝ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ Կառավարության սահմանած կարգով»:

Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվելու է նաեւ մինչեւ սույն օրենքի ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա:

Նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ  նստաշրջանի օրակարգի նախագծում:


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...