Տպել
19.10.2021
Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 3

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին:

Հայկ Կոնջորյանը կարեւորել է երկու երկրների միջեւ  միջխորհրդարանական կապերը, դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Խմբակցության ղեկավարը հատուկ  ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցին:

Նշվել է, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար:

Կարեւորվել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը: Հայկ Կոնջորյանը վերահաստատել է ՀՀ իշխանությունների հանձնառությունը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման գործում, ինչի ամենավառ ապացույցը 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին:

Ջոն Պատրիկ Գալագերը, իր հերթին, կարեւորել է երկարաժամկետ խաղաղության հաստատման հարցը, ինչպես նաեւ շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման կարեւորությունը: Դեսպանը հայտնել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝  նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու զարգացմանը:


07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում:...