Տպել
12.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
1 / 1

«Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Պետականաշինության հարուստ փորձի ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վաստակել եք Ձեզ արժանի հեղինակություն եւ հարգանք: Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նորանոր ձեռքբերումներ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք պահպանել եւ զարգացնել հայ-ռուսական խորհրդարանական երկխոսության ինտենսիվ տեմպը, որը լիովին կնպաստի մեր երկրների ու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձում:


17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...