Տպել
12.10.2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին
1 / 6

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը եւ նշել, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելու մի շարք խնդիրների արդյունավետ եւ արագ լուծմանը:

Թիերի Ռիբոն ԱԺ նախագահին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության հիմնական նպատակները եւ ուղղությունները, մանրամասնել իր ղեկավարած կառույցի առաքելությունն Արցախյան հակամարտության առնչությամբ՝ հատկապես  վերջին տարվա ընթացքում:

Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին:

Թիերի Ռիբոն նշել է, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհետ կորածների եւ  ազատազրկված անձանց ընտանիքների հետ, պարբերական այցերի միջոցով հետեւում Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին: Այդ աշխատանքի նպատակներից է նաեւ կանխել գերեվարվածների անհետացումը եւ օգնել նրանց պահել կապը հարազատների հետ:

Տեղեկացնենք, որ ԿԽՄԿ-ն իրականացնում է բացառապես մարդասիրական եւ ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ` աշխատելով տարածաշրջանում 1992 թվականից Երեւանում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում իր գրասենյակների միջոցով:
 


29.05.2024
2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխ...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը...

29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...