Տպել
08.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
1 / 9

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ԱԺ պատգամավորների եւ ՀՀ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական  հանձնաժողովում  ստորագրվել էր համագործակցության   բազմակողմ  հուշագիր` բուհական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, հասարակական  ու մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ:

Մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ ստեղծված հարթակը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական  հանրույթի միտքն ու   փորձագիտական  ներուժը  ծառայեցնելու  խորհրդարանի  վերահսկողական գործառույթների  ամբողջական  իրականացմանը: Նշվել է նաեւ, որ այն լավագույն միջոցն է ոլորտում ունենալու այնպիսի գիտական ներուժ,  ինչը թույլ կտա համարժեք արձագանքելու մեր երկրի առջեւ ծառացած  տնտեսական խնդիրների լուծմանը:

Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակելու հուշագիրը ստորագրած կառույցների հետ համագործակցությունը:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը հակիրճ ներկայացրել է հուշագրի ստեղծման եւ գործունեության մասին տեղեկատվություն, անդրադարձել որոշակի խնդիրների: Նա ընդգծել է մշտական հանձնաժողովի հետ գործակցության կարեւորությունը:

Բազմակողմ հանդիպմանը  քննարկվել են  հուշագրից բխող աշխատաքային մոտեցումները: Անդրադարձ է  կատարվել տնտեսական ոլորտին վերաբերող օրակարգային  մի շարք հարցերի:

Նմանօրինակ աշխատանքային հանդիպումները լինելու են շարունակական:


08.10.2021
Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ռուսական «РБК» հեռուստաընկերությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական «РБК» առաջատար հեռուստաընկերությանը:   Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակց...

08.10.2021
Աղջիկ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ խորհրդարանում էին շուրջօրյա խնամքի հաստատությունների սաները
Ազգային ժողովը հոկտեմբերի 8-ին իր հյուրընկալ դռներն էր  բացել Մարի Իզմիրլյանի անվան եւ Գավառի շուրջօրյա խնամքի հաստատությունների աղջիկ սաների առջեւ: Նրանց հետ հանդիպել են ՀՀ  ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը,  «Քաղաքացիական պայմանագիր...

08.10.2021
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ կշարունակի ջանքեր գործադրել երկու երկրների...

08.10.2021
ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի գործընկեր օրենսդիր
ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի գործընկեր օրենսդիր: Գործընկերության մասին պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը տեղի կունենա օրենսդիր մարմինների մոտակա հանդիպմանը: Կառույցը գործընկերություն է հաստատել ՀՀ Ազգային ժողովի հետ 20...

08.10.2021
ՍԴ դիմելու փաստը խոշորացման գործընթացը չշարունակելու հիմք չէ. Հերիքնազ Տիգրանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների կողմից Սահմանադրական դատարան դիմելու փաստին: Նրա խոսքով՝ ՍԴ դիմելու փաստը խոշորացման գործընթացը չշարունակելու հիմք չէ: Դրանով գործընթաց...

08.10.2021
ԱԺ հանձնաժողովի փոխնախագահն ունի միայն նիստը վարելու լիազորություն. Վահագն Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը  հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չընտրելու հարցին: Պատգամավորի պարզաբանմամբ՝ հանձնաժողովի ...

08.10.2021
Օգոստոսի 2-ից խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է 4 նախագիծ, օրակարգում ընդգրկված է 5 նախագիծ. Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյանը հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ ներկա պահին ԱԺ օրակարգում չընդգրկված 48 նախագիծ կա, որոնցից 1-ի հեղինակը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն է: Եւս մեկ օրենսդրական նախաձեռնության հեղինակ է Թագուհի Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից, 4 ն...

08.10.2021
Ով ՀՀ-ում կատարել է հանցագործություն, կրելու է սահմանված պատիժը. Վահագն Ալեքսանյան
Հոկտեմբերի 8-ին՝ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցել են պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Բաբկեն Թունյանը եւ Վահագն Ալեքսանյանը: Վահագն Ալեքսանյանը պաշտոնապես հերքել է Գորիսում շրջանառվող այն լուրերը, որ իբրեւ քաղաքապե...

08.10.2021
ԱԺ «Հայաստան» խմբակցության նպատակներից մեկը նոր իշխանություն ձեւավորելն է. «Հայաստան» դաշինք
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժը...

08.10.2021
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից մասնակցել են խմբակցության անդամներ Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը: Վերջինս անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին եւ պատասխանելով այն հարցին, թե այս պահին որքան ադր...

08.10.2021
Թագուհի Թովմասյանի պարզաբանումը ԱԺ պատվիրակության կազմում ՌԴ մեկնելու վերաբերյալ
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից մասնակցել են խմբակցության անդամներ Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը: Թագուհի Թովմասյանն անդրադարձել է վերջերս ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ իր եւ Իշխան Զաքա...

08.10.2021
Համայնքների խոշորացման օրինագծի սահմանադրականությունը վիճարկվելու է ՍԴ-ում. Արծվիկ Մինասյան
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՀ ա...

08.10.2021
Հայաստանը պարտավոր է Իրանի հետ հարաբերությունները զարգացնել ոչ միայն քաղաքական եւ անվտանգային, այլեւ տնտեսական ոլորտում. Սեյրան Օհանյան
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: Սեյրան Օհանյանը, պատասխանելով ՀՀ սահմանների մոտ անցկացվող զոր...