Թագուհի Թովմասյանն անդրադարձել է վերջերս ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ իր եւ Իշխան Զաքարյանի ՌԴ մեկնելուն վերաբերող հարցին: Նա տեղեկացրել է, որ հարցը քննարկել է խմբակցության ղեկավարի հետ:
«Պատվիրակություն կազմողը պետք է պատասխանի, թե ում ինչ սկզբունքով է հրավիրել: Ես քննարկել եմ խմբակցության ղեկավարի հետ: Չեմ կարծում, որ որեւէ այլ մեկնաբանություն այստեղ ընդհանրապես գոյության իրավունք ունի, որովհետեւ զարմանալի չէ, որ խորհրդարանական պատվիրակության կազմում կարող են լինել պատգամավորներ», - ընդգծել է Թագուհի Թովմասյանը: