ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, ընդգծել երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը:
Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Արմեն Գեւորգյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ առկա են խորհրդարանական համագործակցության, համատեղ աշխատանքներ ծավալելու հնարավորություններ՝ հիմնված գործընկերային ջերմ հարաբերությունների եւ ձեւավորված ավանդույթների վրա:
Արմեն Գեւորգյանը խոսել է հանձնաժողովի առաջիկա աշխատանքների մասին: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եվրասիական տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրները: Հաջորդ շաբաթ նախատեսվում են քննարկումներ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրների, ինչպես նաեւ 2020-2025 թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաեւ ոլորտային եւ օրակարգային մի շարք հարցերի:
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման սկզբում Էդուարդ Աղաջանյանը ողջունել է դեսպանին` բարձր գնահատելով հայ-ռուսական դա...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի կապակցությամբ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: Ընդունելությանը ներկա են եղել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարա...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն- 11:40-1...