Տպել
06.10.2021
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 50

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվել է ընդլայնել պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցումից հետո գլխադասային հանձնաժողովում քննարկվել  եւ ընդունվել է Կառավարության կողմից առաջարկված խմբագրական լրացումը: Ռուբեն Սարգսյանը նշել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունները չեն ընդունվել:

Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Պատգամավորները ելույթներում անդրադարձել են սոցիալ-աշխատանքային երաշխիքի գաղափարին, սոցփաթեթի ծառայությունների շրջանակն ընդլայնելու անհրաժեշտությանը:

Եզրափակիչ ելույթում Ռուբեն Սարգսյանը պարզաբանել է ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունները չընդունելուն վերաբերող հարցերը: Նրա խոսքով՝ փոփոխությունների նպատակը աշխատողների աշխատանքի արդյունավետության բարձրացումն է, իսկ առաջարկվող ուղղությունների փոխհատուցման հարցը կարելի է լուծել այլ մեխանիզմներով ու ծրագրերով:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված օրենքների նախագծերը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: 
 


06.10.2021
Ալեն Սիմոնյանի եւ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպումը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: ...

06.10.2021
Ալեն Սիմոնյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Ողջույնների փոխանակումից հետո Հայ Առաքելական եկեղեցու Ռ...

06.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` Վյաչեսլավ Վոլոդինը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշ...