ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 75-ը: 68 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ Արա Նռանյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ: