Տպել
04.10.2021
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 4-ին հանդիպել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է ծրագրի շրջանակում Հունաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել նպաստելու ծրագրի արդյունավետ իրականացմանը:

Հիշեցնենք, որ երկու տարի տեւողությամբ Թվինինգ ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարաններին: